Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի խոսքով՝ Եվրամիության պատժամիջոցների քաղաքականությունը վնասակար է հենց ԵՄ-ին։
Ֆիցոն նշել է, որ Եվրամիությունն այժմ պետք է կենտրոնանա ինքն իր վրա՝ կարգուկանոն հաստատելով իր տնտեսությունում, արտաքին քաղաքականության մեջ, պաշտպանական կարողություններում և Եվրահանձնաժողովի ղեկավարության մեջ։
«Միայն այդ դեպքում է հերթը հասնում որոշակի պատժամիջոցների քաղաքականության, որը ոչ մեկին օգուտ չի բերել, միայն մեզ է վնասել»,- ասել է Ֆիցոն։









