Foto

Լեհաստանի Լյուբլինի և Ժեշովի օդանավակայանները վերսկսել են աշխատանքը

Լեհաստանի օդային երթևեկության գործակալությունը հայտնել է, որ երկրի արևելքում գտնվող Լյուբլինի և Ժեշովի օդանավակայանները վերսկսել են իրենց գործունեությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է գործակալության X սոցիալական հարթակում։

Փետրվարի 7-ի վաղ առավոտյան գործակալությունը հայտնել էր, որ Լեհաստանի արևելքում գտնվող այդ օդանավակայանները դադարեցրել են գործունեությունը ռազմական ինքնաթիռների շահագործման ազատությունն ապահովելու անհրաժեշտության պատճառով։