Պուտինը և Թրամփն ուղղակի երկխոսություն են վարում, մասնավորապես՝ Պուտինն ասում է, որ պատերազմն ավարտելու համար իրեն հանձնեն Դոնբասը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում էՈւՆԻԱՆ-ը։
«Օրինակ՝ տվեք ինձ ամբողջ Դոնբասը և ես կավարտեմ պատերազմը։ Սա՝ եթե շատ հակիրճ»։
Ուկրաինան ևս մեկ անգամ հաստատել է Դոնբասի հարցում իր դիրքորոշումը։ «Կանգնած ենք այնտեղ, որտեղ կանգնած ենք»՝ սա կրակի դադարեցման համար այսօրվա ամենաարդար և ամենահուսալի մոդելն է», - նշել է Զելենսկին
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, ամերիկյան կողմը կրկին բարձրացրել է ազատ տնտեսական գոտու հարցը։
«Ընդհանուր առմամբ, ազատ տնտեսական գոտու գաղափարից ո՛չ Ուկրաինան, ո՛չ Ռուսաստանը երբեք հիացած չեն եղել։ Ռուսաստանն ուզում է մեր հեռացումը Դոնեցկի մարզից, իսկ մենք ասել ենք, որ ամենահուսալի դիրքորոշումը «կանգնած ենք այնտեղ, որտեղ կանգնած ենք» տարբերակն է։ Ամերիկյան կողմն առաջարկում է նման՝ իրենց հայացքով փոխզիջումային տարբերակ։ Եվ մենք արձանագրում ենք, որ կողմերն այդ հարցը քննարկել են», - պարզաբանել է նա։
«Մենք ասել ենք, որ պատրաստ ենք չհարվածել էներգետիկային, եթե մեզ չհարվածեն։ Մենք պատրաստ ենք դա ընդունել, եթե ռուսներն էլ ընդունեն այնպես, ինչպես դա եղել է անցյալ անգամ», - հավելել է Զելենսկին։









