• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Երեկվանից սկսեցին գործել կարևորագույն կանոններ համապետական ընտրությունների համար. Արփինե Հովհաննիսյան




Երեկվանից սկսեցին գործել կարևորագույն կանոններ համապետական ընտրությունների համար։ Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։

«Երեկ Հանրապետության նախագահի կողմից նշանակվեցին 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները։ Անշուշտ, սա ոչ միայն որպես փաստ արձանագրվելու պահից է կարևոր, այլև այս փաստի ուժով սկսեց աշխատել ժամացույցը, որը վերաբերում է ընտրական գործընթացում կարևորագույն փոփոխություններին, որոնք 2026 թվականի ընտրությունների ժամանակ առաջին անգամ սկսելու են կիրառվել։

Առաջին հերթին խոսքը վերաբերում է Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6.1 մասին, որտեղ նշված է, որ այն կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են ասոցացվել կուսակցությունների անվանումների հետ, կամ որոնք կուսակցության կողմից են ղեկավարվում, չեն կարող Ազգային ժողովի ընտրությունները նշանակելու մասին որոշման ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը բարեգործություն իրականացնել այն համայնքներում, որտեղ ընտրություն է։ Ի՞նչ է նշանակում ասոցացում։ Ակնհայտ է, որ նեղ մեկնաբանության առարկա չի կարող լինել, այսինքն՝ չի կարող համարվել, որ միայն բառացի պետք է համընկնի կամ նման լինի։ «Ասոցացում» բառը բավականին լայն մեկնաբանությունների տեղիք է տալիս, և այն մարմինը, որը փաստացի որոշում կկայացնի, հենց այդ մարմինն էլ կորոշի՝ արդյոք այս կամ այն կուսակցության անունը ասոցացվում է այս կամ այն հիմնադրամի հետ, որը փաստացի բարեգործություն է իրականացնում։ Եվ այստեղ կարևոր են նաև հետևանքները։ Եթե ստեղծվի իրավիճակ, որ համարվի՝ այդ ժամանակահատվածում կատարվել են այնպիսի խախտումներ, դատարանը կարող է անգամ կուսակցության գրանցումը ճանաչել ուժը կորցրած։ Հետևաբար այստեղ նաև դատական մեկնաբանության թեմա է սա դառնալու։

Երկրորդ փոփոխությունը, որի մասին ուզում եմ խոսել և որը կիրառվելու է առաջին անգամ 2026 թվականի համապետական ընտրությունների ժամանակ, դա Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունն է՝ 221-րդ հոդվածը, որտեղ նշվում է, որ եթե թեկնածուին, կուսակցությանը կամ նրանց վստահված անձի անունից, այսինքն՝ նրանց կողմից կամ անունից, կամ որևէ այլ եղանակով, կամ բարեգործության անվան տակ ապրանքներ, արժեթղթեր տրամադրվում են կամ խոստացվում են ծառայություններ, այստեղ կարևորն այն է, որ «որևէ այլ եղանակով» ձևակերպումը չափազանց լայն մեկնաբանության առարկա կարող է դառնալ։ Կարող է ստացվել այնպես, որ ինչպես նշված է Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի սանկցիայով, երեքից վեց տարի ազատազրկման դատապարտվեն առաջին հայացքից բացարձակապես այս ամենի հետ կապ չունեցող անձինք, որոնք որևէ այլ եղանակով խոստացել են ծառայություն, ապրանք են խոստացել, չգիտեմ էլ՝ ինչ-որ բան են տրամադրել։

Փաստացի այս և նախորդ նշած դրույթները սկսել են գործել երեկվանից, երբ նշանակվել են Ազգային ժողովի ընտրությունները։ Սա ևս Քրեական օրենսգրքում նախընտրական քարոզչության ժամանակահատվածում չի աշխատում։ Այս դրույթը վերաբերում է կրկին այն պահից, երբ նշանակվել են Ազգային ժողովի ընտրությունները, մինչև Ազգային ժողովի ընտրվելու մասին որոշման կայացումը։

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Գերմանացիների 70 տոկոսը դժգոհ է կառավարության և կանցլերի աշխատանքից. Bild


    Լեհաստանի Լյուբլինի և Ժեշովի օդանավակայանները վերսկսել են աշխատանքը


    Իրանը չի բանակցելու իր հրթիռային ծրագրի շուրջ․ Արաղչի


    Ռուսաստանի հայերի միության վարչության ընդլայնված նիստ տեղի կունենա


    Հղի կինն ահազանգել է, որ տան անվանափոխության համար մայրն ու եղբայրը հափշտակել են 200 հազար դոլար


    Արագածոտնի թեմի եկեղեցիներում Սուրբ պատարագների ժամանակացույցը


    Պուտինն ասում է՝ «Տվեք ինձ Դոնբասը և ես կավարտեմ պատերազմը»․ Զելենսկի


    Բարեգործության անվան տակ ընտրողներին որևէ գույք տալը կամ խոստանալը առաջացնում է քրեական պատասխանատվություն․ ՀԿԿ


    Երեկվանից սկսեցին գործել կարևորագույն կանոններ համապետական ընտրությունների համար. Արփինե Հովհաննիսյան


    ԱՄՆ-ն առաջարկում է պատերազմն ավարտել մինչև ամառ․ Զելենսկի

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]