Foto

ԱՄՆ-ն առաջարկում է պատերազմն ավարտել մինչև ամառ․ Զելենսկի

ԱՄՆ-ն առաջարկում է ավարտել պատերազմը մինչև ամռան սկիզբը և հավանաբար, կճնշի կողմերին՝ այդ ժամանակացույցին հետևելու համար։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է ՈւՆՆ-ը։

«Ինչո՞ւ հենց մինչև այս ամառ։ Հասկանում ենք, որ Ամերիկայի ներքին հարցերն ունեն իրենց ազդեցությունը և, հավանաբար, նրանց համար է՛լ ավելի արդիական կդառնան։

Առաջին անգամ կողմերը քննարկել են, որ ամենաբարդ հարցերը, ամենայն հավանականությամբ, կարող են ներկայացվել առաջնորդների եռակողմ հանդիպմանը։ Հավանաբար։ Բայց դրա համար անհրաժեշտ են որոշակի նախապատրաստական տարրեր։ Կարևոր է, որ նման ձևաչափի քննարկումն առկա է երկխոսության մեջ», - ասել է Զելենսկին։