Foto

«Մոդեռնա» պատվաստանյութով կարող են պատվաստվել 12 տարեկանից սկսած բոլոր երեխաները․ ԱՆ հրամանում փոփոոխություն է եղել

Առողջապահության նախարարի հրամանով փոփոխություն է կատարվել «Մոդեռնա» պատվաստանյութի կիրառման ուղեցույցում և սահմանվել, որ «Մոդեռնա» պատվաստանյութով կարող են պատվաստվել երեխաները 12 տարեկանից սկսած` ըստ դիմելիության, ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնության ներկայացման դեպքում:

ԱՆ խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը Vesti.am-ի հետ զրույցում նշեց, որ որևէ տարիքային շեմի իջեցում չի եղել «Պատվաստանյութի ուղեցույցում նշված է, որ ցուցած է 12 տարեկանից սկսած և պատվաստել հնարավոր է միայն ծնողի կամ օրինական ներկայացուցչի կողմից»։

Որոշ մասնագետներ նշում են, որ «Մոդերնա» պատվաստայութի ուղեցույցում նշված է, որ միչև 30 տարեկան չի կարելի պատվաստվել։ Հռիփսիմե Խաչատրյանն այս պնդմանն ի պատասխան ասաց  «Պատվաստանյութի ուղեցույցում հավանաբար փոփոխություն է եղել և մի քանի դեպք արդեն ունեցել ենք, որ երեխաներ են պատվաստվել և հետպատվաստումային բարդություններ չեն առաջացել։ Երեխաներն իրնց լավ են զգում»։

Պատվաստվածների թվում էր նաև առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի 12 ամյա դուստրը, ով ըստ նախարարի ընդամենը մեկ օր ջերմել է, ինչը Թորոսյանը, ինչպես նաև համաճաևակաբանները բնական են համարում։

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան