Foto

25 համայնքում տեղի կունենան արտահերթ ընտրություններ. ԿԸՀ

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ներկայացվեց 2018 թվականի հոկտեմբերի 21-ի տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև սահմանելու որոշումը:

«Ընդհանուր 25 համայնքում տեղի կունենան արտահերթ ընտրություններ, որից չորսը՝ քաղաքային համայնքներում»,- ասաց ԿԸՀ հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը՝ հավելելով, որ ընտրությունները կլինեն ութ մարզում:

Vesti.am