Իտալիայի էկոնոմիկայի նախարար Ջովանի Տրիան հայտարարել է, որ 2019թ. բյուջեն կներառի աղքատ քաղաքացիների համար բազային եկամտի տրամադրում:
lenta.ru-ի փոխանցմամբ՝ նման նախաձեռնությամբ է հանդես եկել կոալիցիայի մաս կազմող «Հինգ աստղի շարժումը», որը նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր այնպես անել, որ կառավարությունն ավելի շատ աջակցի հասարակության անապահով խավի ներկայացուցիչներին:
Այսպիսով, կառավարությունը համաձայնել է ամեն ամիս աղքատներին 780 եվրո տրամադրել:
Vesti.am









