Foto

368,6 կգ քաշով հայկական գաթան ընդգրկվեց Գինեսի ռեկորդների գրքում

Աշխարհի ամենամեծ գաթան, որը թխվել է Երևանում «Երեմյան փրոջեքթս» ընկրության կողմից, այսօր համալրեց  Գինեսի ռեկորդների շարքը։   Այս կարևոր միջոցառմանը ներկա էր  «GUINNESS WORLD RECORDS»-ի պաշտոնական մրցավար, միջազգային արբիտոր Ջոանա Մարի Բրենտը:

«Այս միջոցառումը ծրագրում էինք 11 օր ։ Ռեկորդակիր գաթան թխվեց 24 ժամում։ Կեսգիշերին պատրաստ էր։ Գաթայի վերջնական քաշը 368,6 կգ կազմեց»,- նշեց «Guinness World Records»-ի ներկայացուցիչը:

Գաթան  պատրաստվել է «Երեմյան փրոջեքթսի» չորս հրուշակագործի կողմից: «Աշխարհի ամենամեծ գաթան» թխվել է հայկական նոր բաղադրատոմսով և «Guinness World Records»-ի բոլոր կանոններին համապատասխան ընթացակարգով:

Պատմության մեջ մնալու գաղափարը տարեսկզբին առաջարկել էին «Երեմյան փրոջեքթս» ընկերության աշխատակիցները։

«Արդեն մարտին մենք պատրաստեցինք ամենաերկար գաթան։ Մեզ դեռ այն ժամանակ էին ասում, որ կարող է ռեկորդ սահմանվել։ Այս անգամ մենք որոշեցինք պատրաստել ամենամեծ գաթան և գրանցել այն Գինեսի ռեկորդների գրքում»,-միջոցառման ժամանակ ասաց «Երեմյան փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը՝ հավելելով, որ այն նվիրված է Երևանի 2800-ամյակին:
42680662_335589100527758_6561090778372767744_n 42709139_294001577856842_681117276967010304_n 42738768_2069302459786872_4706743145155526656_n 42778505_463255377500143_4991773620347863040_n
«Մայրաքաղաքի սրտում այսօր հրաշալի իրողության մեջ ենք բոլորս: Հպարտությամբ, արժանապատվությամբ, և ինչու չէ ակնածանքով պետք է վերաբերվենք այն մարդկանց, որոնք այս գեղեցիկ նախաձեռնության հեղինակներն են: Շնորհակալ ենք մեր ավանդական խոհանոցի հանդեպ այսպիսի հարգալից վերաբերմունքի համար»,-նշեց Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտանակատար Կամո Արեյանը: