Շվեյցարիայի Բիլ քաղաքի բնակիչը բանտ կգնա այն բանի համար, որ սխալ է նետել աղբը, փոխանցում է «Газета»-ն:
Նշվում է, որ տղամարդը իրավախախտում է կատարել նախորդ տարվա նոյեմբերին. նա աղբը լցրել է պաշտոնապես չթույլատրվող տոպրակում և փողոցում դրել չթույլատրված օրը: Կոմունալ ծառայությունների աշխատակցին հաջողվել է պարզել իրավախախտի ինքնությունը. նա տուգանվել է 150 դոլարով:
Տեղեկատվության համաձայն՝ տուգանքը չի վճարվել, այդ պատճառով տղամարդուն առաջարկել են բանտում երկու օր անցկացնել: Սակայն այժմ իշխանությունները չեն կարողանում պարզել տղամարդու գտնվելու վայրը:
Vesti.am









