Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը կանցկացվի Գերմանիայում: Այդ որոշումը կայացվել է Նյոն քաղաքում տեղակայված ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում: Հավակնորդների թվում էր նաև Թուրքիան:
Եվրո-2024-ի հանդիպումները կանցկացվեն Բերնում, Քյոլնում, Դորտմունդում, Դյուսելդորֆում, Ֆրանկֆուրտում, Գելզենկիրխենում, Համբուրգում, Լայպցիգում, Մյունխենում և Շտուտգարդում:
Նշենք, որ Գերմանիայում են անցկացվել նաև Եվրոպայի 1988 թվականի առաջնությունը, ինչպես նաև Աշխարհի 1974 և 2006 թվականների առաջնությունները:
Եվրո-2024-ին կմասնակցի 24 թին: Այն պետք է ներգրավի 10 մարզադաշտ:
Vesti.am









