Foto

Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտի» մրցակիցն է շոտլանդական «Սելթիկը»

Շվեյցարական Նիոն քաղաքում տեղակայված ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլերի վիճակահանությունը:

Վիճակահանության արդյունքներով, Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» ՉԼ-ի որակավորման առաջին փուլում կմրցի շոտլանդական «Սելթիկի» հետ:

Հիշեցնենք` առաջին փուլի հանդիպումները կկայանան հուլիսի 10-11-ին և 17-18-ին:

Vesti.am