Foto

ԱԺ-ն կողմ քվեարկեց Գրիգորյանին ազատազրկելու դատախազի միջնորդությանը

ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ այսօր ՀՀ գլխավոր Դատախազը միջնորդություն է ներկայացրել պատգամավոր Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու վերաբերյալ:

«104 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է  82-ը: Երկու քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել, կողմ՝ 77, դեմ՝ 3: ԱԺ-ն համաձայնություն է տալիս պատգամավոր Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությանը»,-հայտարարեց Մելիքյանը:

Vesti.am