Foto

Մանվել Գրիգորյանը զրկվեց անձեռնմխելիությունից. ԱԺ քվեարկությունն ավարտվեց

ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ Մանվել Գրիգորյանին անձեռնամխելիությունից զրկելու և քրեական հետապնդում հարուցելու քվեարկությանը մասնակցել է 85 պատգամավոր:

Մեկ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, կողմ է քվեարկել 81 պատգամավոր, դեմ՝ 3:

«Այսպիսով ՀՀ ԱԺ-ն համաձայնություն է տալիս  պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում  հարուցելու մասին Գլխավոր դատախազի միջնորդությանը»,-հայտնեց Մելիքյանը:

Vesti.am