ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվում է քվեարկություն` որոշելու Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստին:
4 հավակնորդների թվում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով քառորդ եզրափակչում բելգիական «Անդերլեխտի» հետ առաջին խաղում գոլի հեղինակ է դարձել:
Հավակնորդներից են իսպանական «Սելտայի» հարձակվող Յագո Ասպասը, թուրքական «Բեշիքթաշի» հոլանդացի հարձակվող Ռայան Բաբելը և Ամստերդամի «Այաքսի» կիսապաշտպան Դևի Կլասենը:
Քվեարկությանը կարող եք մասնակցել այստեղ:Vesti.am









