Foto

Արգենտինայի հավաքականը հրապարակել է ԱԱ-2026-ի ընդլայնված հայտացուցակը

Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին հրապարակել է աշխարհի 2026 թվականի առաջնությանն ընդառաջ թիմի ընդլայնված կազմը, որում ընդգրկվել է 55 ֆուտբոլիստ: Առաջիկայում ընտրանու գլխավոր մարզիչը պետք է ընտրի այն 26 խաղացողներին, որոնք կներկայացնեն Արգենտինան Մունդիալում:

Աշխարհի գործող չեմպիոնն ԱԱ-2026-ը կսկսի J խմբում, որտեղ խմբային փուլում նրա մրցակիցները կլինեն Ավստրիայի, Հորդանանի և Ալժիրի հավաքականները։ Ընդլայնված հայտացուցակում ուշադրություն է գրավում «Ռոմայի» ֆուտբոլիստ Պաուլո Դիբալայի բացակայությունը։ Ցուցակում չեն հայտնվել նաև Վալենտին Կաստելյանոսը («Վեսթ Հեմ») և Անխել Կոռեան («ՈՒԱՆԼ Տիգրես»):

Ահա Արգենտինայի հավաքականի ընդլայնված հայտացուցակը՝ ըստ դիրքերի դասակարգված.

Դարպասապահներ

Էմիլիանո Մարտինես («Ասթոն Վիլա»), Խերոնիմո Ռուլի («Մարսել»), Վալտեր Բենիտես (ՊՍՎ), Խուան Մուսո («Ատլետիկո Մադրիդ»), Ֆակունդո Կամբեսե («Ռասինգ»), Սանտյագո Բելտրան («Ռիվեր Փլեյթ»):

Պաշտպաններ

Ագուստին Գիայ («Պալմեյրաս»), Նաուել Մոլինա («Ատլետիկո Մադրիդ»), Գոնսալո Մոնտիել, Խերման Պեսելյա (երկուսն էլ՝ «Ռիվեր Փլեյթ»), Նիկոլաս Կապալդո («Համբուրգ»), Կևին Մակալիստեր («Յունիոն»), Լուկաս Մարտինես («Ռիվեր Փլեյթ»), Մարկոս Սենեսի («Բորնմութ»), Լիսանդրո Մարտինես («Մանչեսթեր Յունայթեդ»), Նիկոլաս Օտամենդի («Բենֆիկա»), Կրիստիան Ռոմերո («Տոտենհեմ»), Լեոնարդո Բալերդի («Մարսել»), Լաուտարո Դի Լոլո («Բոկա Խունիորս»), Զաիդ Ռոմերո («Խետաֆե»), Ֆակունդո Մեդինա («Լանս»/«Մարսել»), Նիկոլաս Տալյաֆիկո («Լիոն»), Մարկոս Ակունյա («Ռիվեր Փլեյթ»), Գաբրիել Ռոխաս («Ռասինգ»):

Կիսապաշտպաններ

Մասիմո Պեռոնե («Կոմո»), Լեանդրո Պարեդես («Բոկա Խունիորս»), Գվիդո Ռոդրիգես («Վալենսիա»), Անիբալ Մորենո («Ռիվեր Փլեյթ»), Էնցո Ֆերնանդես («Չելսի»), Ռոդրիգո Դե Պոլ («Ինտեր Մայամի»), Էսեկիել Պալասիոս («Բայեր»), Ալեքսիս Մակ Ալիստեր («Լիվերպուլ»), Ջովանի Լո Սելսո («Բետիս»), Նիկո Պաս («Կոմո»), Նիկոլաս Դոմինգես («Նոթինգհեմ»), Ալեխանդրո Գարնաչո («Չելսի»), Կլաուդիո Էչևերի («Ժիրոնա»), Միլտոն Դելգադո («Բոկա Խունիորս»), Ալան Վարելա («Պորտու»), Էսեկիել Ֆերնանդես («Բայեր»), Էմիլիանո Բուենդիա («Ասթոն Վիլլա»), Վալենտին Բարկո («Ստրասբուրգ»), Տիագո Ալմադա («Ատլետիկո Մադրիդ»), Տոմաս Արանդա («Բոկա Խունիորս»):

Հարձակվողներ

Ջուլիանո Սիմեոնե, Խուլիան Ալվարես, Նիկոլաս Գոնսալես (բոլորը՝ «Ատլետիկո Մադրիդ»), Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»), Լաուտարո Մարտինես («Ինտեր»), Սանտյագո Կաստրո («Բոլոնիա»), Ֆրանկո Մաստանտուոնո («Ռեալ Մադրիդ»), Ջանլուկա Պրեստիաննի («Բենֆիկա»), Մատիաս Սոուլե («Ռոմա»), Խոսե Մանուել Լոպես («Պալմեյրաս»), Մատեո Պելեգրինո («Պարմա»):