Կրեմլից հայտարարել են՝ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը շարունակում է շփումները ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ։
Լրագրողների հետ զրույցում ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ուիթքոֆի՝ Ռուսաստան այցի հստակ ծրագրեր առայժմ չկան, սակայն Մոսկվան հույս ունի շարունակել այս ձևաչափով համագործակցությունը։









