Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դեռևս փետրվարից դիտարկում է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու հնարավորությունը, մինչդեռ իտալական ակումբը սպասում է ֆուտբոլիստի վերջնական որոշմանն իր ապագայի վերաբերյալ։
Հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկություն է տարածել հայ ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ։ Մխիթարյանի գործող պայմանագրի ժամկետն «Ինտերի» հետ լրանում է այս տարվա հունիսին:
Սպասվում է, որ մոտ ժամանակներս նա կայացնի իր վերջնական որոշումը՝ ցանկանում է արդյոք շարունակել ելույթները, թե հեռանալ մեծ ֆուտբոլից:
Armsport









