Foto

Զելենսկու աշխատակազմի նախկին ղեկավարը կասկածվում է կոռուպցիայի մեջ

Զելենսկու աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Երմակը կասկածվում է կոռուպցիայի մեջ, նրան մեղադրանք է առաջադրվել։

Գործը հարուցվել է Ուկրաինայի քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածի 3-րդ մասով, որը նախատեսում է պատասխանատվություն հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման համար։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին Զելենսկին պաշտոնանկ էր արել Երմակին՝ լայնածավալ կոռուպցիոն սկանդալի ֆոնին։