ԱՄՆ-ը դիտարկում է Իրանում պատերազմի վերսկսման հնարավորությունը։ Այդ հարցը ԱՄՆ Դոնալդ Թրամփը պատրաստվում է քննարկել ազգային անվտանգության թիմի հետ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ զիջումների հասնելու նպատակով, հայտնում է Axios-ը։
Միևնույն ժամանակ Իսրայելում Բեն Գուրիոն միջազգային օդանավակայանը վերածվել է ռազմական օդակայանի՝ ամերիկյան ռազմական ինքնաթիռների մեծ քանակի պատճառով, կարծում է երկրի Քաղաքացիական ավիացիայի վարչության ղեկավար Շմուել Զաքայը։
Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակն արդեն խանգարում է Իսրայելի քաղաքացիական ավիացիային և կարող է հանգեցնել կոմերցիոն թռիչքների գների աճի։ Վարչության ղեկավարը նշել է, որ երկրի տրանսպորտի նախարարությանը չեն թողնում կատարել իր պարտականությունները․ Իսրայելը փաստացի զրկվել է միջազգային օդանավակայանից։
Օդային նավահանգստի՝ ամերիկացի զինվորականների կողմից օգտագործման հետևանքներն արդեն անդրադարձել են ավիաընկերությունների վրա, որոնք ստիպված են կրճատել չվերթների քանակը։ Օրինակ՝ Israir ազգային ավիափոխադրողին նախկին 17 ինքնաթիռի փոխարեն այժմ թույլատրվում է Բեն Գուրիոնում պահել միայն 4-ը։









