Ադրբեջանական բանակում կորուստներ կան։ Զինծառայողներ Հուսեյնով Մագոմեդ Ալիբաբա օղլուն և Գաֆլանով Քամիլ Ջամիլ օղլուն օկուպացված Քարվաճառի շրջանում ծառայողական պարտականությունները կատարելիս պայթել են ականի վրա։
Ինչպես հայտնում է այդ երկրի պաշտպանության նախարարությունը, վիրավորված զինծառայողները տարհանվել են մոտակա բուժկետ, նրանց վիճակը կայուն է։









