Foto

Խարգ կղզում տիրող իրավիճակը վերահսկողության տակ է․ Pars Today

Իրանական Խարգ կղզու նավթային ոլորտի բոլոր աշխատակիցները լիովին անվտանգ վիճակում են և չեն տուժել, հայտնում է Pars Today Telegram-ալիքը։

Ռեսուրսի փոխանցմամբ՝ կղզու նավթային կրիտիկական ենթակառուցվածքները վնասներ չեն կրել և դրանց աշխատանքը շարունակվում է։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունն իրականացրել է Մերձավոր Արևելքի պատմության մեջ ամենահզոր ռմբակոծություններից մեկը՝ ամբողջությամբ ոչնչացնելով «իրանական կայսրության մարգարիտ» համարվող Խարգ կղզու բոլոր ռազմական թիրախները։

Ավելի ուշ իրանական լրատվամիջոցները հաստատել են ռմբակոծության փաստը։

Մասնավորապես, Press TV-ի տեղեկություններով՝ ամերիկյան ավիահարվածների հետևանքով ավելի քան 15 պայթյուն է որոտացել և թանձր ծուխ է բարձրացել։

Իր հերթին Fars գործակալությունը հաղորդում է, որ կղզում ԱՄՆ-ի թիրախների թվում եղել են ռազմական օբյեկտը, ռազմածովային բազան և ուղղաթիռների հրամանատարակարգավարական կետը։