Եկող ուրբաթ օրը՝ մարտի 20-ին, Աժ են գալու ուժային կառույցների ղեկավարները իրենց կատարած աշխատանքների տարեկան հաշվետվությունը ներկայացնելու համար։
Պաշտպանության հանձնաժողովի նիստին հաշվետվություն են ներկայացնելու ԱԱԾ ղեկավար Անդրանիկ Սիմոնյանը, արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Քրիստինե Գրիգորյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանը, ՊՊԾ ղեկավար Արթուր Գասպարյանը։ Ինչպես նախկինում, այս անգամ էլ նիստի մի մասը փակ է լինելու։









