Foto

Մոսկվայի մատույցներում 16 ԱԹՍ է խոցվել

Հակաօդային պաշտպանության ուժերը երկու անօդաչու թռչող սարք են խոցել Մոսկվայի մատույցներում։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Մարտի 14-ի առավոտվանից խոցված ԱԹՍ-ների ընդհանուր թիվը հասել է 16-ի, հայտնում է «Կոմերսանտ»-ը։

«Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու ԱԹՍ է խոցվել։ Արտակարգ ծառայությունների մասնագետներն աշխատում են բեկորների ընկնելու վայրում»,- իր Max ալիքում հայտնել է Սերգեյ Սոբյանինը։

Որոշ ժամանակով «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայաններում սահմանափակվել էին ինքնաթիռների թռիչքներն ու վայրէջքները։

«Սահմանափակումները մտցվել էին թռիչքների անվտանգությունն ապահովելու համար»,- հայտնել են «Ռոսավիացիա»-ից։