Մարտի 12-ին, ժամը 10։48-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղբյուրակ ջրամբարի տարածքում քաղաքացու որոնողափրկարարական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են ՆԳՆ ոստիկանական և փրկարարական ուժեր։
Եռօրյա որոնողական աշխատանքների արդյունքում մարտի 14-ին, ժամը 12։40-ին ջրափրկարարները ջրամբարում հայտնաբերել են քաղաքացու դին։
Կատարվում է նախաքննություն։









