Foto

ՔՊ-ի համար մահացու սցենար է. Լեւոն Զուրաբյան




ՔՊ-ն ուղղակի ուրիշ բանից է շատ ծանր իրեն զգում, իրենց համար մահացու սցենար է, որ քաղաքական ուժերը համախմբվեն Սամվել Կարապետյանի շուրջը: Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:

«Կոնգրեսն ունի իր գիծը, իր ծրագիրը եւ այդ ուղղությամբ գնալու ենք, եթե հաջողվի այդ ուղղությամբ գնալ միասին, շատ ավելի լավ: Հիմա այդ ուղղությամբ Լեւոն Տեր- Պետրոսյանն ամեն ինչ անում է, կլինի, կլինի, չի լինի, մենք մեր ճանապարհով գնում ենք, բայց ես ավելի տրամադրված եմ նրան, որ համախմբումը տեղի ունենա»,- ասել է նա:«

Զուրաբյանի խոսքով՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձում է վերկուսակցական դիրք ստանձնելով կոնսոլիդացիա կայացնի. «Տեր-Պետրոսյանը համարումէ, եւ երեւի ճիշտ է համարում, որ համախմբման գործն ավելի լավ կարող է անել հենց Սամվել Կարապետյանը»:

Լեւոն Զուրաբյանը ընդգծեց, որ եւ առանձին մասնակցելու դեպքում, եւ դաշինքով մասնակցելու դեպքում իրենք իրենց ցուցակով են մասնակցելու ընտրություններին:

Մանրամասները՝ տեսանյութում: