Իրանի հետախուզությունը հայտնել է երկու նահանգներում 20 մարդու ձերբակալության մասին․ նրանք տեղեկություններ են փոխանցել ռազմական օբյեկտների մասին, փոխանցում է Fars-ը։
Իրանական լրատվամիջոցի տվյալներով՝ 10 հոգուց բաղկացած բջիջ է ձերբակալվել Մազանդարան նահանգում, ևս 10 հոգի ձերբակալվել է Խորասան-Ռազավի նահանգում։
Իշխանությունների տեղեկություններով՝ այդ վարձկանները հակառակորդին տեղեկություններ են փոխանցել ռազմական օբյեկտների և որոշ տնտեսական ենթակառուցվածքների տեղակայման վերաբերյալ։
«Հետախուզության աշխատակիցները նաև երեք անդամից բաղկացած ահաբեկչական խումբ են ձերբակալել Խուզեստան նահանգում։ Հաղորդվում է, որ վերջին օրերին այդ խմբի անդամները զինված հարձակումներ են գործել անվտանգության ուժերի և հասարակական վայրերի վրա՝ անկայունություն ստեղծելով քաղաքում», - գրում է լրատվամիջոցը։









