ԱՄՆ-ում ուկրաինական հարցի կարգավորման շուրջ բանակցությունների նոր փուլի անցկացում չի ծրագրվում, այդ մասին խոսք չի եղել: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին, թե հնարավո՞ր է արդյոք Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունների նոր փուլ անցկացնել ԱՄՆ տարածքում։
«Ես այդպես չեմ կարծում, դա չի քննարկվել», - հավելել է նա։
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև մոտ ապագայում որևէ զրույց նախատեսված չէ, TASS-ին հայտնել է նաև Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։









