Foto

Թուրքիան դեմ է Իրանի դեմ ցանկացած ռազմակшն միջամտության. Ֆիդան

Հույս ունենք, որ Իրանի ներքին խնդիրները կլուծվեն խաղաղ ճանապարհով՝ Իրանի ժողովրդի կողմից՝ առանց արտաքին միջամտության, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ Անկարայում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչու հետ հանդիպման ժամանակ։


«Մենք մեր բոլոր գործընկերներին ամեն առիթով փոխանցել ենք, որ դեմ ենք Իրանի դեմ ցանկացած ռազմական միջամտության։ Մենք նաև նկատում ենք, որ Իսրայելը փորձում է համոզել Միացյալ Նահանգներին Իրանի վրա ռազմական հարձակում իրականացնել։ Իսրայելի այս ջանքերը կարող են լուրջ վնաս հասցնել մեր տարածաշրջանի արդեն իսկ փխրուն կայունությանը», - նշել է Ֆիդանը։

tert.am