Հունվարի 22-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում ՀՀ Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ տնային կալանքի տակ գտնվող Երևանի բնակիչ 29-ամյա Երեմ Գ․-ն ոտքի ժապավենը վնասել է, հաղորդում է Shamshyan.com–ը։
Տեղում պարզվել է, որ Երեմ Գ․-ն շղթան կտրել, դիմել է փախուստի և ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։









