Foto

«Պետություն առանց սրբության․ վտանգավոր փորձ Հայաստանի համար». Արման Աբովյան

Մի լուր է շրջանառվում, որը, եթե հանկարծ հաստատվի, ապա կհավակնի դառնալ վերջին օրերի ամենահայատյաց, հակապետական, իմաստով խելար  և բովանդակությամբ՝ ապազգային լուրը։

Եվ այսպես՝ տարածվում է տեղեկություն, որ ՀՀ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։

Ներեցեք, բայց արդյո՞ք մենք իսկապես ապրում ենք Հայաստանում, թե՞ մեզ արդեն «գյոզերով» խցկել են  «արևմտյան ադրբեջան» և պարզապես այդ մասին չեն հայտնում, որպեսզի մեր տրամադրությունը չփչանա։

Եթե լուրը հաստատվեց ,ապա դա  բանականության բռնաբարություն է՝ առանց չափազանցության։