Foto

ՀՀ զինված ուժերում հոգևոր առաջնորդությունը կարող է լուծարվել

24News-ի տեղեկություններով, օրերս Մայր աթոռը ՀՀ ՊՆ-ից իրավական ակտ է ստացել, որում նշված է, որ այսուհետ բանակի գնդերեցները պետք է գործեն տվյալ հրամանատարի՝ դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալի ենթակայության ներքո և նրան հաշվետու լինեն։ Այս քայլը վերահաստատում է շրջանառվող տեղեկատվությունը, որով իշխանությունը փորձում է գնդերեցներին ենթարկեցնել ՊՆ պաշտոնյաներին։