Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի ընտրական կարիքների գնահատման առաքելության հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ընտրական գործընթացների քաղաքական, իրավական, ինստիտուցիոնալ, տեխնիկական, մարդու իրավունքների և անվտանգության ընդհանուր միջավայրը, ինչպես նաև ընտրական գործընթացների կազմակերպման և իրականացման հետ կապված ընթացիկ մարտահրավերներն ու բարեփոխումների հիմնական ուղղությունները։
Մտքեր են փոխանակվել ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ամրապնդման, ընտրական համակարգերի շարունակական կատարելագործման և միջազգային գործընկերների հետ համագործակցության հնարավոր ուղղությունների շուրջ։ Ընտրական կարիքների գնահատման առաքելության արդյունքները հիմք կհանդիսանան Հայաստանում ընտրական գործընթացներին ՄԱԿ-ի հետագա աջակցության ձևաչափերի և ծավալների գնահատման համար։
Արայիկ Հարությունյանը վերահաստատել է ՀՀ Կառավարության պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը ՄԱԿ-ի համապատասխան կառույցների հետ՝ ընտրական գործընթացների թափանցիկության, ներառականության և վստահելիության ապահովման ուղղությամբ։









