0 տոկոս շրջանառության հարկ՝ փոքր բիզնեսի համար: Սա Սամվել Կարապետյանի նախանշած 5 տնտեսական քայլերից մեկն է: Այս մասին ասել է «Մեր ձևով» շարժման անդամ Ռոբերտ Կադարյանը:
«Շրջանառության հարկը ապահովում է մեր պետական բյուջեի 2.5 տոկոսը: Ուժեղ Հայաստանում մենք ունենալու ենք բյուջեի բազմաթիվ աղբյուրներ, և հնարավորություն ենք տալու մեր քաղաքացիներին զարգացնելու իրենց բիզնեսը, ստեղծելու նոր աշխատատեղեր: Ուժեղ Հայաստան լինելու է»,- նշել է նա:









