Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու ձայնը կարևոր է։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը․
«Անցնող 5 տարիների ընթացքում մենք մասնակցել ենք ՏԻՄ 22 ընտրության և ստացել 43 192 քվե։
Սա «Ապրելու երկրի» ճանապարհն է։
Ճանապարհ, որը անցել ենք մարդկանց հետ, մարդկանց համար։
Յուրաքանչյուր քվեն՝ վստահություն է։
Յուրաքանչյուր հաղթանակը՝ պարտավորություն»,- նշել է նա։









