Foto

Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ

Հունվարի 30-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

«Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։

Աշտարակի, Անիի, Արարատի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- նշվում է հաղորդագրության մեջ։