Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը շարունակում է հետևել արտերկրում հանդես եկող հայ ֆուտբոլիստների ելույթներին։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մարզիչը ներկա է գտնվել Եվրոպայի լիգայի խաղարկության լիգայի փուլի 8-րդ տուրի «Ցրվենա Զվեզդա»-«Սելտա» հանդիպմանը։
Խաղի ավարտից հետո Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հայաստանի ազգային ընտրանու պաշտպան Նաիր Թիկնիզյանին։ Կողմերը զրուցել են և քննարկել ֆուտբոլային հարցեր։









