Եվրոպայի չեմպիոն Ֆերմին Լոպեսը երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ։ Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։
22-ամյա կիսապաշտպանի հետ կնքված նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2031 թվականի հունիսի 30-ը։
Լոպեսը «կապտանռնագույնների» սան է։ Գլխավոր թիմի կազմում նա անցկացրել է 113 հանդիպում՝ դառնալով 29 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։
«Բարսելոնայի» կազմում կիսապաշտպանը դարձել է Իսպանիայի չեմպիոն և երկրի գավաթակիր, ինչպես նաև երկու անգամ նվաճել է Իսպանիայի Սուպերգավաթը։
Հիշեցնենք, որ Ֆերմին Լոպեսն Իսպանիայի հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի և Օլիմպիական խաղերի չեմպիոն։









