Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը հայտնում է․
«Եգիպտոսի փոստային ծառայությունը երկրի արտգործնախարարության հիմնադրման 200-ամյակի կապակցությամբ շքեղ նամականիշ-գեղաթերթիկ է թողարկել, որի վերին հատվածում հայազգի դիվանագետ Պողոս Յուսուֆյանի (1775-1844) դիմանկարն է: Յուսուֆյանը հանդիսացել է Եգիպտոսի կառավարիչ Մուհամմադ Ալի փաշայի թարգմանիչը, առաջին խորհրդականը, Եգիպտոսի առևտրի և արտաքին գործերի առաջին նախարարը։
Պողոս բեյ Յուսուֆյանը համարվում է Եգիպտոսի ազդեցիկ պետական և քաղաքական գործիչներից մեկը»։









