Foto

Հայտնի է՝ երբ սկսվեն ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կսկսվեն ապրիլի 11-ին Իսլամաբադում, հայտարարել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը, փոխանցում է Aja News-ը։

«Վաղը՝ շաբաթ օրը, Պակիստանում կլինի ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակություն, և մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի բանակցությունները հաջող անցնեն», — ասել է Շարիֆը։