Foto

ՄԱԿ-ը կարող է ֆինանսական փլnւզման եզրին հայտնվել, եթե երկրները չվճարեն իրենց պարտադիր վճարները․ Գուտերեշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ ՄԱԿ-ը կարող է անխուսափելիորեն ֆինանսական փլուզման եզրին հայտնվել, եթե երկրները չսկսեն վճարել իրենց պարտադիր վճարները։

Նրա խոսքով՝ կազմակերպության անդամ պետությունների պարտքերը հասել են 1,6 միլիարդ դոլարի։

Միևնույն ժամանակ, Reuters-ը հաղորդում է, որ ՄԱԿ-ը խնդիրների է բախվում, քանի որ ամենամեծ հովանավորը՝ Միացյալ Նահանգները կամավոր ֆինանսավորման կտրուկ կրճատման է գնացել։