«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի N 81-Ն որոշմամբ՝ «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն», «Անտառային մոնիթորինգի կենտրոն» և «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միաձուլման արդյունքում։
- իրականացնելով հիդրոօդերևութաբանական և ռադիոլոկացիոն դիտարկումներ, մթնոլորտային օդի, ջրային ռեսուրսների, անտառների, կենսաբազմազանության մոնիթորինգ, հողերի աղտոտվածության հետազոտություններ,
- ուսումնասիրելով կլիմայի փոփոխության ազդեցությունը էկոհամակարգերի վրա,
- աջակցելով էկոլոգիական անվտանգության պետական քաղաքականության իրականացմանը,
- կատարելով տվյալների համակարգված հավաքագրում, մշակում, վերլուծություն և տարածում։









