Ես անձամբ զանգել եմ Պուտինին և խնդրել 1 շաբաթ չհարվածել Կիևին և այլ քաղաքներին և նա համաձայնվել է, հայտարարել է ԱՄՆ նախագահը
«Շատերն էին ինձ ասում անտեղի չզանգել, քանի որ նա չի անի դա, բայց նա արեց և մենք շատ ուրախ ենք», - նշել է Թրամփը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի պեսկովը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահը Պուտինին խնդրել է 1 շաբաթ չհարվածել Կիևին մինչև փետրվարի 1-ը Աբու Դաբիում կայանալիք Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները, որպեսզի բարենպաստ միջավայր ստեղծվի դրանց համար:









