Foto

ԵԼ․ Հայտնի են անցումային փլեյ-օֆֆի վիճակահանության արդյունքները

Այսօր՝ հունվարի 30-ին, Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Եվրոպա լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։

Լիգայի փուլում առաջին 8 տեղերը զբաղեցրած թիմերը միանգամից դուրս են եկել մրցաշարի 1/8 եզրափակիչ։ 9-ից 24-րդ տեղերը զբաղեցրած թիմերը անցումային փլեյ-օֆֆում կպայքարեն մնացած 8 ուղեգրերի համար։

Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը․

ՊԱՕԿ – «Սելտա»

«Լիլ» – «Ցրվենա Զվեզդա»

«Պանատինաիկոս» – «Վիկտորիա Պլզեն»

«Ֆեներբախչե» – «Նոթինգհեմ Ֆորեստ»

«Լուդոգորեց» – «Ֆերենցվարոշ»

«Սելտիկ» – «Շտուտգարտ»

«Դինամո Զագերեբ» – «Գենկ»

«Բրան» – «Բոլոնիա»

Եվրոպա լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումները կկայանան փետրվարի 19-ին, իսկ պատասխան խաղերը՝ փետրվարի 26-ին։