Foto

Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ

Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։

Զրուցակիցները քննարկել են նախորդ տարվա դեկտեմբերին ընդունված ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի իրականացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հանգամանալից անդրադարձ է կատարվել մայիսին Երևանում կայանալիք ՀՀ-ԵՄ գագաթաժողովի, առաջիկայում նախատեսվող բարձրաստիճան այցերի օրակարգային հարցերի. ընդգծվել է նոր շոշափելի արդյունքների ապահովմանն ուղղված նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում երկուստեք առկա պատրաստակամությունը:

Անդրադարձ է կատարվել «Դիմակայունություն և աճ» ծրագրի իրականացմանը, ինչպես նաև գոհունակությամբ նշվել է նույն օրը ԵՄ խորհրդի կողմից՝  Եվրոպական խաղաղության հիմնադրամի ներքո Հայաստանին երկրորդ փուլով տրամադրման վերաբերյալ կայացված որոշումը:

Արարատ Միրզոյանը և Մարթա Կոսը քննարկել են ժողովրդավարական բարեփոխումների և դիմակայունության ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքները:

ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ հանձնակատարն անդրադարձ են կատարել տարածաշրջանային Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում փոխկապակցվածության և ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերին, ինչպես նաև խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված այլ քայլերի: