Foto

«Հայաստանի 100 լավագույն ուսանողները» մրցույթի հայտադիմումների ընդունումը կավարտվի 3 օրից․ Գոհար Ղումաշյան

«Հայաստանի 100 լավագույն ուսանողները» մրցույթի հայտադիմումների ընդունումը կավարտվի 3 օրից։ Գրել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Գոհար Ղումաշյանը։                                                                                       
«100-ավոր ուսանողներ Հայաստանի տարբեր մարզերից մասնակցում են մրցույթին, և դա ուրախացնում է։

Սիրելի ուսանողներ, ստանում եմ ձեր նամակները, և առանձնացրել եմ ևս 3 հաճախ տրվող հարց, որոնց կպատասխանեմ այս ձևաչափով։                                                                                                  

1․ ՄՈԳ-ի այս տարվա ցուցանիշը հաստատող փաստաթուղթ դեռ չեն տրամադրել, ի՞նչ անել։  

Կցել նախորդ կիսամյակի ցուցանիշը մինչ պատրաստ կլինի նոր փաստաթուղթը։   

2․ Անվճար սովորող ուսանողները կարող են մասնակցել։

Ոչ, մրցույթի նպատակը ուսանողի 1 տարվա ուսման վճարը տրամադրելն է։

3․ Ինչպե՞ս են ընտրվելու հաղթողները։

Փետրվարի 1-ից հայտադիմումների ընդունումը դադարեցվելու է։

Մասնագիտական խումբը ուսումնասիրելու է հայտադիմումները, վերլուծելով ՄՈԳ-ը, մոտիվացիոն նամակները և այլ փաստաթղթեր։

Կազմվելու է shortlist յուրաքնաչյուր մարզից ընտրվելու են լավագույն 10 ուսանողները։

Լավագույն 100 ուսանողների ցանկը կհրապարակենք փետրվարի 15-ին, հաղթող ուսանողները կստանան անձնական նամակներ։                                      

Նման մրցույթները շարունակական են լինելու։ Հետևեք իմ և Սարգիս Կարապետյանի էջին, որպեսզի տեղեկացված լինեք»։