Foto

Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավերի թիվը հասել է 11-ի

Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) պատասխանատվության գոտում գտնվող ամերիկյան ռազմածովային խումբն ընդլայնվել է՝ հասնելով 11 մարտանավի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով New York Post թերթը, ավելի վաղ հաղորդվել էր, որ ռազմածովային խումբը կազմված է 10 նավից։

Ներկայում Արաբական ծովում՝ Օմանի մերձակայքում, ամերիկյան ավիակիր հարվածային խումբն է՝ բաղկացած USS Abraham Lincoln ատոմային ավիակրից և երեք USS Spruance, USS Michael Murphy և USS Frank Petersen էսկադրային ականակրից։ Նավերը գտնվում են Իրանի հարավ-արևելյան ափից մոտավորապես 750 կիլոմետր հեռավորության վրա։

Իրանից դեպի հարավ ընկած Պարսից ծոցում պարեկություն են իրականացնում USS Mitscher և USS McFaul էսկադրային ականակիրները, ափամերձ գոտու երեք մարտա​​նավ, ինչպես նաև առափնյա պահպանության վեց նավ: Էսկադրային ականակիրները Պարսից ծոցի կենտրոնական շրջաններից դուրս են բերվել Հորմուզի նեղուց։

CENTCOM-ի պատասխանատվության գոտում գտնվող բոլոր ականակիրներն ունեն 1,6 հազար կիլոմետր հեռահարությամբ Tomahawk թևավոր հրթիռներ:

Նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ Axios պորտալին տված հարցազրույցում հայտարարել էր, որ զգալի ուժեր է կուտակել Իրանի մոտ: «Մենք մեծ ռազմանավատորմ ունենք Իրանի մերձակայքում: Այն ավելի մեծ է, քան Վենեսուելայի մերձակայքում գտնվողը», - ասել էր նա: