ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն ամբողջությամբ դարձել է արևմտյան քարոզչության մեքենան՝ զրկելով Դոնբասի և Ղրիմի ժողովուրդներին ինքնորոշման իրավունքից։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ Ռուսաստանը դիմել է ՄԱԿ-ին՝ ոնբասի, Նովոռոսիայի և, իհարկե, Ղրիմի ժողովուրդների ինքնորոշման իրավունքը ճանաչելու խնդրանքով:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ ի տարբերություն Գրենլանդիայի, ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը չի տարածվում Ղրիմի և Դոնբասի վրա:
«Մեր իրավական հարցերի գրասենյակի կողմից շատ մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո մենք եզրակացրել ենք, որ ինքնորոշման սկզբունքը չի տարածվում Ղրիմի և Դոնբասի իրավիճակի վրա։ Մեր կարծիքով, այս իրավիճակում գերակշռում է տարածքային ամբողջականության սկզբունքը», - նշել է նա։









