Այսօր Հայաստանի Հանրապետության Բանակի օրն է։
Այս առիթով շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր գիտեն, թե ինչ է զինվորական պատիվը և հավատարմությունը իրենց երդմանը ու պարտքին։
Խոնարհվում եմ բոլոր նրանց առաջ, ովքեր 90-ականներին պաշտպանեցին անկախությունը և ովքեր մինչև վերջին պահը կռվեցին Արցախի համար այն ժամանակ, երբ Հայաստանի քաղաքական ղեկավարությունն արդեն վաղուց կապիտուլյացիայի էր ենթարկվել և, փչացնելով հարաբերությունները բոլոր հնարավոր դաշնակիցների հետ, վտանգի տակ էր դրել մեր Հայրենիքի անվտանգությունը։
Այսօր աշխարհի բոլոր հայերի մտքերը Եռաբլուրում են և Հայաստանի ու Արցախի ողջ տարածքում, ինչպես նաև դրանց սահմաններից դուրս գտնվող զինվորական գերեզմանատներում, որտեղ հանգչում են մեր Հայրենիքի համար կյանքը զոհաբերած հայ զինվորները։
Փա՛ռք խիզախներին և հավերժ հիշատակ մեր ընկած հերոսներին։
Ինչքան էլ ներկա իշխանությունները փորձեն արժեզրկել և նսեմացնել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի դերը, ես համոզված եմ, որ հայ զինվորի անունը պատմության մեջ կմնա ոսկե տառերով՝ որպես հայրենասիրության, բարոյականության, պարտքի հավատարմության և Հայրենիքին սիրո օրինակ։
Ուրախ եմ, որ այսօր մեզ հետ է, Ռուսաստանի հայերի միության շարքերում, խորհրդային լեգենդար զինվորական գործիչը և Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ստեղծողը՝ ՌԴ ցամաքային զորքերի գեներալ-լեյտենանտ Նորատ Գրիգորիի Տեր-Գրիգորյանցը։ Իրական օրինակ՝ բոլորի համար։
ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր :
Արա Աբրահամյան
28 հունվարի, 2026 թ.









