Foto

Մարմարաշենից Նուբարաշեն տանող ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի

Այսօր՝ հունվարի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմարաշենից դեպի Նուբարաշեն տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում, հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամանել են Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները մարել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն դարձել է ոչ շահագործելի։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով ավտոմեքենան պատկանում է Արարատի մարզի բնակիչ 56-ամյա Պարսամ Խ․-ին։